Single Blog Title

This is a single blog caption

Ալբերտինի. ««Ինտերը» չի տպավորում, բայց, ի տարբերություն «Միլանի», միավորներ է վաստակում»

«Միլանի» լեգենդ Դեմետրիո Ալբերտինին խոսել է Ա սերիայի 8-րդ տուրի միլանյան դերբիում «Միլանի» կրած պարտության(3-2) մասին:

«Վինչենցո Մոնտելլային քննադատում են արդյունքի համար, բայց նա շատ նոր խաղացողներ ունի, որոնք պետք է ինտեգրվեն թիմին: Դա բարդ աշխատանք է: Բոնուչչին, օրինակ, կորցրել է այն, ինչին սովոր էր «Յուվենտուսում», դրա համար էլ պետք է ադապտացվի այս փոփոխություններին:

Իհարկե, երեք պարտությունն ազդում է թիմի վրա: Դերբին հիանալի էր, այդքան էմոցիաներ: «Ինտերն» առայժմ չի տպավորել ինձ, բայց նրանք, ի տարբերություն «Միլանի», միավորներ ունեն»,- Ալբերտինիի խոսքերն է փոխանցում Calciomercato-ն: