Single Blog Title

This is a single blog caption

Բակայոկոն խոսել է Գատուզոյի հետ կոնֆլիկտի մասին

«Չելսիի» կիսապաշտպան Տյեմու Բակայոկոն պատմել է «Միլանի» գլխավոր մարզիչ Գատուզոյի հետ կոնֆլիկտի մասին.

«Ես շատ դժվար պահեր եմ ունեցել, հատկապես վարձակալության սկզբում: Իմ հարաբերությունները Գատուզոյի հետ շատ դժվար էին ընթանում: Մենք իրար դժվար էինք հասկանում, չեմ ուզում խոսել նրա մասին:

Ինձ այդքան էլ հաճելի չէ լսել այն ամենն ինչ գրում են մամուլում իմ մասին: Ամեն դեպքում ես սիրում էի «Միլանը» և ինձ դժվար էր հեռանալը»,- Բակայոկոյի խոսքերն է մեջբերում Lequipe-ը: