Single Blog Title

This is a single blog caption

Բեռլուսկոնի. «Խորհուրդ եմ տվել Գատտուզոյին խաղալ 2 հարձակվողով»

«Միլանի» նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին նշել է, որ խորհուրդ է տվել Ջեննարո Գատտուզոյին խաղալ 2 հարձակվողով:

«Ես լավ գիտեմ Ռինոյին և ծանոթ եմ նրա նվիրվածությանն ու ազնվությանը: Մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո մենք սկսում ենք արդյունքներ ցույց տալ: Բայց կա մի խնդիր:

«Միլանի» եզրերային ֆուտբոլիստները բավականին ակտիվ են, սակայն մեկ հարձակվողով խաղալու դեպքում, նրանց գործողություններն ապարդյուն են: Ես խորհուրդ եմ տվել Գատտուզոյին խաղալ 2 հարձակվողով»,- Բեռլուսկոնիի խոսքերն է մեջբերում Football-Italia-ն: