Single Blog Title

This is a single blog caption

Բոնուչչին զայրացել է Իմմոբիլեի պահվածքից

Ա սերիայի 3-րդ տուրի «Լացիո»-«Միլան» խաղից հետո հետաքրքրաշարժ դեպք է տեղի ունեցել տանտերերի հարձակվող Չիրո Իմմոբիլեի ու ռոսսոներիների պաշտպան Լեոնարդո Բոնուչչիի միջև:

Gazzetta.it-ի փոխանցմամբ,  խաղի ավարտից հետո Իմմոբիլեն ծիծաղելով դիմել է Բոնուչչիին, որպեսզի փոխանակվեն մարզաշապիկներով: «Լացիոյի» հարձակվողի նման պահվածքը զայրացրել  է «Միլանի» ավագին:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Լացիոն» հաղթեց 4:1 հաշվով, իսկ Իմմոբիլեն դարձավ 3 գոլի հեղինակ:

Leave a Reply