Single Blog Title

This is a single blog caption

«Չելսիի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Միլան»

«Չելսիի» կիսապաշտպան Տյեմուե Բակայոկոն կարիերան կշարունակի «Միլանում»: Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն:

23-ամյա ֆուտբոլիստը Ջեննարո Գատտուզոյի թիմին կմիանա վարձակալական հիմունքներով, որը նախատեսված կլինի մինչև 2018/19 մրցաշրջանի ավարտ: «Միլանը» կապույտներին կվճարի 5 մլն եվրո, դրա հետ մեկտեղ վարձակալության ժամկետի ավարտից հետո 35 մլն եվրոյով կկարողանա գնել խաղացողի տրանսֆերը: Ֆուտբոլիստն արդեն մեկնել է Իտալիա, նրա բուժզննումը կկայանա օգոստոսի 13-ին:

Բակայոկոն «Չելսի» էր տեղափոխվել «Մոնակոյից» 2017 թվականի ամռանը: