1962-63 մրցաշրջան՝ Ալտաֆինիի բաղձալի դուբլը
Միլանն իր առաջին Չեմպիոնների Լիգան/Եվրոպայի Չեմպիոնների Գավաթը նվաճել է հեռավոր 1962-63 թվականների մրցաշրջանում՝ 2-1 հաշվով առավելության հասնելով Պորտուգալական Բենֆիկայի նկատմամբ: Այդ տարիներին Միլանում տոն էին տալիս այնպիսի լեգենդներ, ինչպիսինն են օրինակ՝ Ժոզե Ալտաֆինին, Ջիանի Ռիվերան, Չեզարե Մալդինին:
Հավելում. Միլանը առաջին իտալական ֆուտբոլային ակումբն է, որը նվաճել է Չեմպիոնների Լիգան/Եվրոպայի Չեմպիոնների Գավաթը…
22 Մայիս 1963
15:00 ԺԱՄ |
Միլան ![]() |
2–1 | ![]() |
---|---|---|
Ալտաֆինի ![]() |
Հաղթող Միլան |
Էուսեբիո ![]() |
Ուեմբլի Մարզադաշտ, Լոնդոն
Հանդիսատես: 45,715 Մրցավար: Արթուր Հոլանդ (Անգլիա) |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Միլան
|
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Բենֆիկա
|
1968-69 մրցաշրջան՝ Պրատիական գոլահարություն…
Հաջորդ գավաթին Միլանցիները ստիպված էին սպասել 6 տարի: 1968-69 մրցաշրջանում Միլանը նվաճեց իր երկրորդ գավաթը՝ 4-1 հաշվով ջաղջախելով հոլանդական Այաքսին: Այդ տարիներին Միլանն իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում, իսկ թիմի ուղեղը համարվում էր Պիերինո Պրատին, ով քարը քարի վրա չթողեց Այաքսից, դառնալով հեթրիկի հեղինակ:
Չնայած այն բանին, որ Այաքսը այդ տարիներին շատ հզոր կազմ ուներ, լեգենդար Յոհան Կրույիֆի գլխավորությամբ, սակայն Միլանցիները այդ երեկո դաշտ էին դուրս եկել «Առյուծի» հոգեբանությամբ: Արդեն 7րդ րոպեին Պրատին բացեց խաղի հաշիվը, իսկ առաջին խաղակեսի վերջում՝ 40րդ րոպեին նույն Պրատին կրկնապատկեց հաշիվը դառնալով դուբլի հեղինակ: Հոլանդացիները չնկճվեցին և 60րդ րոպեին 11 մետրանոցից հաշիվը կրճատեց կենտրոնական պաշտպան Վասովիչը՝ 2-1…
7 րոպե էլ չեր անցել Վասովիչի գոլից, և Միլանի իտալացի հարձակվող Սորմանին ձախ ոտքի հուշքու հարվածով նորից ետ բերեց 2 գնդակի առավելությունը՝ 3-1…
Իսկ ահա հանդիպման ավարտից 15 րոպե առաջ՝ 75րդ րոպեին Պրատին գլխի հարվածով հաշիվը դարձրեց արդեն 4-1, դառնալով այդ խաղում հեթրիկի հեղինակ և Միլանը նվաճեց իր երկրորդ գավաթը Չեմպիոնների Լիգայում…
28 May 1969
|
Միլան ![]() |
4–1 | ![]() |
---|---|---|
Պրատի ![]() Սորմանի ![]() |
Հաղթող
Միլան |
Վասովիչ ![]() |
Սանտիագո Բերնաբեո, Մադրիդ
Հանդիսական: 31,782 Մրցավար: Ժոզե Օրտիս դե Մենդիբիլ (Իսպանիա) |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Միլան
|
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Այաքս
|
1988-89 մրցաշրջան կամ՝ Բաստեն, Գուլիտ, Ռայկարդ
Թերևս ութսունականների վերջերի և ինըսունականների սկզբների Միլանը միշտ կմնան պատմության մեջ, որպես հոլանդական տրիո անվանմամբ: Բանն այն է, որ այդ տարիներին Միլանում հավաքվել էին ֆուտբոլի պատմության բոլոր ժամանակների ամենահզոր եռյակը՝ Վան Բասեն , Ռուդ Գուլիտ, Ֆռենկ Ռայկարդ: Այս ֆուտբոլիստները չէին ճանաչում հեղինակություն, այս ֆուտբոլիստները կերտեցին մի բան, որի մասին խոսում են մինչ օրս…
Դրա վառ ապացույցն էր 1988-89 մրցաշրջանը:
Այդ տարի Միլանի 3 ֆուտբոլիստ պայքարում էին իրար մեջ Ոսկե Գնդակի համար՝ Բարեսին, Ռայկարդը և Վան Բաստենը: (Հաղթեց Վան Բաստենը)
Միլանն այդ տարվա կիսաեզրափակչում 5-0 հաշվով ջաղջախեց Մադրիդի Ռեալին, որը ամենախայտառակ պարտությունն էր Մադրիդի Ռեալի պատմության մեջ:
1989 թվականի Մայիսի 24ին Բարսելոնայի Քամփ Նոու մարզադաշտում Միլանն (Խանութում կոշիկի վաճառող) Արիգո Սակիի գլխավորությամբ ուղղակի շան ծեծ տվեց Ռումինական Ստյաոային՝ 4-0…
Այդ խաղում հիշատակվեցին Ռուդ Գուլիտի և Վան Բաստենի դուբլերը, որոնց շնորհիվ Միլանը արդեն 3րդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը:
24 Մայիսի 1989
20:15 Ժամանակ |
Ստյաոա Բուխարեստ ![]() |
0–4 | ![]() |
---|---|---|
Հաղթող Միլան |
Գուլիտ ![]() Վան Բաստեն ![]() |
Քամփ Նոու, Բարսելոնա
Հանդիսական: 98,000 Մրցավար: Կարլ-Հաինս Տրիտսչեր (Գերմանիա) |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Ստյաոա
|
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Միլան
|
1989-90 մրցաշրջան՝ Հերթը Ռայկարդինն է
Մյուս մրցաշրջանում Միլանը պահպանեց չեմպիոնական տիտղոսը և դարձավ վերջին ակումբը, որը անընդմեջ գավաթ է նվաճում Եվրոպայի Չեմպիոնների Գավաթում:
Այս մրցաշրջանում Հոլանդական եռյակը նորից իր բարձրության վրա էր..
.
Մինչև այդ Միլանցիները կիսաեզրափակում մրցաշարից դուրս էին թողել Բավարիային. առաջին խաղը կայացել էր Սան-Սիրոյում և Միլանը հաղթել էր 1-0 հաշվով: Երկրորդ խաղը անցավ գերլարված պայքարում. Մյունխենցիները 59-րդ րոպեից Շտրունցի օգնությամբ գոլ խփեցին և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, իսկ ահա 101-րդ րոպեին փոխարինման դուր ելած Բորգոնովոն հաշիվը դարձնում է 1-1, ճիշտ է 4 րոպե անց Բավարիայի ֆուտբոլիստներին հաջողվում է գոլ խփել և հաղթել Միլանին, սակայն մրցակցի դաշտում գոլ խփելու շնորհիվ Միլանցիները դուրս են գալիս եզրափակիչ… (Այդ տարի Միլանն առաջին ակումբն էր մրցաշարի պատմության մեջ, որը լրացուցիչ ժամանակում գոլ է խփում և հաղթում է մրցակցին)
Եզրափակիչը նոույնպես անցնում է գերլարված և համառ պայքարում, սակայն այդ երեկո Միլանցիները հաղթում են Բենֆիկային , 1-0 հաշվով: Ֆռենկ Ռայկարդի գոլի շնորհիվ Միլանը 4րդ անգամ է նվաճում Չեմպիոնների գավաթը:
23 Մայիսի 1990
Ժամանակ՝ 20:15 |
Միլան ![]() |
1–0 | ![]() |
---|---|---|
Ռայկարդ ![]() |
Հաղթող Միլան |
Պրատերսատդիոն, Վիեննա
Հանդիսական: 57,558 Մրցավար: Հելմուտ Քոհլ (Ավստրիա) |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Միլան
|
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Բենֆիկա
|
Բարսելոնիան ոչնչացում
1993/1994 մրցաշրջանը ֆանտաստիկ էր Միլանի համար, չի կարելի ասել որ թիմում սերնդափոխություն էր կատարվել, սակայն 80-ականների վերջի գերհզոր Միլանիան կորիզը էլ չէր գործում, Արիգո Սակիի գլխավորությամբ թիմից հեռացել էին Ռուդ Գուլիտը և Ֆռանկ Ռայկարդը, իսկ Մարկո Վան Բաստենն էլ առաջվանը չէր: Սակայն ռոսոներիները իրենց տրանսֆերային փիլիսոփայությումբ ապացուցեին, որ թիմ եկածները անցածների ուղղին շարունակողներն են: