Մարզադաշտ


Ջուզեպպե Մեացցա կամ Սան Սիրո ստադիոն (իտալ.՝ Stadio Giuseppe Meazza կամ իտալ.՝ Stadio San Siro), ֆուտբոլային մարզադաշտ Իտալիայի Միլան քաղաքում։ «Ինտեր Միլան» և «Միլան» ֆուտբոլային ակումբների տնային մարզադաշտն է, կոչվել է իտալացի նշանավոր ֆուտբոլիստ Ջուզեպպե Մեացցայի պատվին։ «Սան Սիրո» կոչում են «Միլանի» երկրպագուները, իսկ «Ինտերի» երկրպագուները մարզադաշտը կոչում են «Ջուզեպպե Մեացցա», քանի որ Ջուզեպպե Մեացցան եղել է թիմի նախկին խաղացող։

Տեղավորում է մոտ 80 000 հանդիսատես, կառուցվել է 1925 թվականին։

Այժմ մարզադաշտի տարածքում գտնվում է նաև ձիարշավարան (արևելյան տրիբունայի հետևում)։ Բացի ֆուտբոլային խաղերից, «Սան Սիրոյում» անց են կացվում նաև համաշխարհային մասշտաբի համերգային ծրագրեր։ Մասնավորապես, այստեղ ելույթ են ունեցել էստրադայի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մադոննան, Մայքլ Ջեքսոնը, U2, The Rolling Stones, Depeche Mode և այլ խմբեր։