Ռեկորդներ և Վիճակագրություն
ՉԼ
Միլանին են պատկանում Եվրոպայի չեմպիոնների գավաթի (դեռ Չեմպիոնների լիգա չէր կոչվում) եզրափակիչները ամենախոշոր հաշվով հաղթանակի ռեկորդը՝ 1989, Միլան 4-0 Ստյաուա և Չեմպիոնների լիգայի եզրափակիչների ամենախոշոր հաշվով հաղթանակի ռեկորդը՝ 1994, Միլան 4-0 Բարսելոնա:
Միլանը համարվում է առաջին ակումբը որը կարողացել է խմբային փուլում հաղթել բոլոր 6 խաղերը 1992/93 մրցաշրջանում:
2007-ին հաղթելով Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում՝ Մալդինին դարձել է ամենատարեց ֆուտբոլիստը (38 տարեկան 11 ամսական), ով հաղթել է Չեմպիոնների Լիգան։
ԵԼ
2017 թվականի Սեպտեմբերի 14ին Միլանը Եվրոպա Լիգայի խմբային փուլի առաջին խաղում 1-5 հաշվով ջաղջախեց Ավստրիական «Վիեննային» և դարձավ միակ ակումբը մրցաշարում, որին հաջողվել է առաջին 20 րոպեներից հետո 3 անպատասխան գոլ խփել մրցակցին, մրցակցի հարկի տակ:
Ա Սերիա
Միլանը միակ ակումբն է՝ թոփ 6 առաջնությունների, որը 58 խաղ անընդմեջ պարտության համը չի զգացել՝ Ա Սերիայում` 1991-ից մինչև 1993
Պաշտոնական խաղեր
Ամենախոշոր հաշվով հաղթանակը(տանը): Միլան – Մոդենա 13-0 (04.10.1914)
Ամենախոշոր հաշվով հաղթանակը(հյուր):Աուսոնիա – Միլան 0-10 (21.10.1919)
Ամենախոշոր հաշվով պարտությունը(տանը): Միլան 0-8 Բոլոնա (05/11/1922)
Ամենախոշոր հաշվով պարտությունը(հյուր): Յուվենտուս 8-2 Միլան (10/07/1927)
Ա Սերիա
Ամենախոշոր հաշվով հաղթանակը(տանը): Միլան – Պալերմո 9-0 (18.02.1951)
Ամենախոշոր հաշվով հաղթանակը(հյուր): Ջենովա – Միլան 0-8 (05.06.1955)
Ամենախոշոր հաշվով պարտությունը(տանը): Միլան 1-6 Յուվենթուս (06/04/1997)
Ամենախոշոր հաշվով պարտությունը(հյուր): Ալեսսանդրիա 6-1 Միլան (26/01/1936)
Չեմպիոնների Լիգա
Ամենախոշոր հաշվով հաղթանակը(տանը): Միլան – Յունիոն Լյուքսեմբուրգ 8-0(12.09.1962)
Ամենախոշոր հաշվով հաղթանակը(հյուր): Յունիոն Լյուքսեմբուրգ – Միլան 0-6 (19.09.1962)
Ամենախոշոր հաշվով պարտությունը(տանը): Միլան 0-2 Բարսելոնա (04/11/1959)
Ամենախոշոր հաշվով պարտությունը(հյուր): Այաքս 6-0 Միլան (16/01/1974)
Իտալիայի գավաթ
Ամենախոշոր հաշվով հաղթանակը(տանը): Միլան- Պադովա 8-1(13.09.1958)
Ամենախոշոր հաշվով հաղթանակը(հյուր): Կոմո – Միլան 0-5 (08.06.1958)
Ամենախոշոր հաշվով պարտությունը(տանը): Միլան 0-4 Ռոմա (21/11/1979)
Ամենախոշոր հաշվով պարտությունը(հյուր): Ֆիորենտինա 5-0 Միլան (13/04/1940)
Ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստներ
Միլանի կազմում ամենաշատ խաղերն անց է կացրել Պաոլո Մալդինին՝ 902 պաշտոնական խաղ, որից 647-ը՝ Սերիա Ա-ում. այս ցուցանշիշը նույնպես ռեկորդային է։ Նրան է պատկանում նաև եվրոպական առաջնություներում Միլանի կազմում անցկացրած խաղերի ռեկորդը՝ 168 խաղ։ Ընդհանուր առմամբ Մալդինին Միլանի կազմում խաղացել է ռեկորդային 24 տարի 132 օր (1985 թ.-ի հունվարի 20-ից մինչև 2009 թ.-ի մայիսի 31-ը)։
Իտալիայի գավաթի խաղարկություններում Միլանի կազմում ամենաշատ խաղեր անց է կացրել Ֆրանկո Բարեզին՝ 97 խաղ։
Կարիերան դեռ չավարտած ֆուտբոլիստներից Միլանի կազմում ամենաշատ խաղերն անց է կացրել Ամբրոզինին (489 խաղ)։
Ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստներ
Փակագծերում նշված են Միլանի կազմում անցկացրած խաղերի քանակը
Միլանի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն շվեդ հարձակվող Գուննար Նորդալն է, ով ակումբի կազմում դարձել է 221 գոլերի հեղինակ։ 1950-51 խաղաշրջանում Նորդալը խփել է ընդհանուր 38 գնդակ, որոնցից 35-ը՝ Սերիա Ա-ում, ինչը ոչ միայն ակումբի, այլ նաև իտալական ֆուտբոլի ռեկորդ է։