Single Blog Title

This is a single blog caption

Ֆասսոնե. ««Միլանի» նպատակները չեն փոխվում»

«Միլանի» գլխավոր տնօրեն Մարկո Ֆասոննեն հայտնել է, որ «Լացիոյից» կրած պարտությունից հետո թիմի նպատակները չեն փոխվում:

-Մենք գիտենք, որ թիմը գտնվում է կայացման փուլում: Այս պարտությունից հետո զարմացած էինք երկրպագուների արձագանքից: Մտածում եմ, որ Մոնտելան ու Միրաբելին տվեցին ճիշտ բացատրություն: Մեր նպատակները չեն փոխվում: Մենք պետք է պայքարենք լավագույն քառյակում տեղ գտնելու համար, որը թույլ կտա խաղալ Չեմպիոնների լիգայում:

Եվրոպայի լիգա՞ն: Մենք ունենք ամբիցիաներ և գիտակցում ենք որ մասնակցում ենք եվրոպական ծանր մրցաշարի: Մեր առաջնահերթ նպատակն է խմբում զբաղեցնել առաջին տեղը: Եթե մենք դուրս գանք փլեյ-օֆֆ, կանենք հնարավոր ամեն ինչ»-Ֆասսոնեի խոսքերն է փոխանցում Corriere dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Ա սերիայի 4-րդ տուրում «Միլանը» 4:1 հաշվով պարտվեց «Լացիոյին»:

Leave a Reply