Single Blog Title

This is a single blog caption

Գատտուզո. «Ես հպարտանում եմ իմ տղաներով»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջեննարո Գատտուզոն ամփոփել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Արսենալի» հետ խաղի արդյունքները:

«Ես հպարտանում եմ իմ տղաներով: Կարծում եմ, որ մեր հնարավորությունները կորցրել էինք դեռևս «Սան-Սիրոյում» կայացած խաղից հետո: Ինձ դուր չեկավ, որ մենք դադարեցինք խաղալ 1-2 հաշվի ժամանակ և բաց թողեցինք 3-րդ գնդակը: Չի կարելի այդպես անել; Չեմ ցանկանում խոսել մրցավարների մասին, քանի որ նրանք կարող են սխալվել այնպես, ինչպես և խաղացողներ: Մենք պետք է շարունակենք առաջ գնալ:

Կարծում եմ, որ «Միլանը» քիչ-քիչ բարձրացնում է սանդղակը Իտալիայում: Այս 2 խաղերը շատ ուժեղ «Արսենալի» հետ ցույց տվեցին, որ մենք կարող էինք նրանց համար խնդիրներ ստեղծել, բայց ես արդարացումներ չեմ փնտրում: Ես բարկաած էի 3-րդ բաց թողած գնդակից հետո, քանի որ մենք չպետք է թողնենք խաղալը: Մենք պետք է կենտրոնացած լինենք 90 րոպեների ընթացքում»,- Գատտուզոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: