Single Blog Title

This is a single blog caption

Լեոնարդոն սեպտեմբերին կհանդիպի Կակային

«Միլանի» նախկին կիսապաշտպան Կական կարող է շուտով վերադառնալ ակումբ: Այս մասին ասել է «Միլանի» սպորտային տնօրեն Լեոնարդոն, ով հայտնել է սեպտեմբերին Կակայի հետ ակնկալվող հանդիպման մասին, որի ընթացքում կքննարկվի ֆուտբոլիստի վերադարձը ակումբ:

«Կական իմ աշակերտն է եղել, նա ուզում է հասկանալ, թե ինչ է պետք տնօրեն աշխատելու համար: Կական «Միլանի» վերջին ներկայացուցիչն է, ով «Ոսկե գնդակ» է նվաճել: Այնպես որ նա, անկասկած, կլինի ակումբի կողքին: Մենք կհանդիպենք սեպտեմբերին և կխոսենք: Նա մոտ կլինի «Միլանին», սակայն ակումբում  ոչ մի պաշտոն չի ունենա»,- Լեոնարդոյի խոսերն է մեջբերում Calciomercato-ն: