Single Blog Title

This is a single blog caption

Լոկատելլի. «Շնորհակալություն, «Միլա՛ն»»

Իտալացի կիսապաշտպան Մանուել Լոկատելլին մեկնաբանել է «Միլանից» «Սասսուոլո» իր տեղափոխությունը:

«Շնորհակալություն, «Միլա՛ն»: Կարծում եմ՝ ուրիշ ձև չկա այս դիմումը սկսելու:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր կողքիս են եղել՝ վարորդներից սկսած, որոնք իմ կողքին են եղել, երբ ես դեռ վարորդական իրավունք չունեի, մինչև «Միլանի» աշխատակիցները, որոնք աջակցել ու դիմացել են ինձ: Շնորհակալ եմ մարզիչներին, որոնք ողջ ուժով փորձել են օգնել ինձ աճել: Շնորհակալ եմ թիմակիցներիս:

Եվ իհարկե, շնորհակալություն եմ հայտնում ընտանիքիս ու ընկերներիս, որոնք ինձ աջակցելու են իմ նոր արկածներում»,- գրել է Լոկատելլին «Ինստագրամի» իր էջում: