«Միլանն» ու «Ինտերը» նոր մարզադաշտ կկառուցեն
Իտալական «Միլանն» ու «Ինտերը» պայմանավորվել են նոր մարզադաշտի կառուցման հարցում, այս մասին հայտնում է Football Italia-ն։
Ակումբները որոշել են հետաձգել «Սան Սիրոյի» վերակառուցում և նոր մարզադաշտ կառուցել։
Նոր մարզադաշտի կառուցումը կարժենա 700 միլիոն եվրո։ Այն կբացվի 2022-23 մրցաշրջանում և կգտնվի «Սան Սիրոյի» հարևանությամբ։