Single Blog Title

This is a single blog caption

«Միլանը» ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» կիսապաշտպանին

Gazzetta-ն հայտնում է, որ «Միլանը» ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրային:

Ավելի վաղ ֆուտբոլիստը անկեղծացել էր ու ասել, որ իրեն դուր չի գալիս Անգլիայում ապրելը: Նա անգամ ցանկություն է հայտնել նորից վերադառնալ Իտալիա և խաղալ այնտեղ:

«Միլանն» էլ, օգտվելով առիթից, ցանկանում է ձեռք բերել Տորեյրային: Սակայն դեռևս ոչ մի առաջարկ իտալական ակումբը չի արել: