Single Blog Title

This is a single blog caption

«Միլանը» ցանկանում է իր կազմում տեսնել «Ռոմայի» ֆուտբոլիստին

«Ռոմայի» պաշտպան Կոնստանտինոս Մանոլասը այս ամառ հնարավոր է փոխի ակումբային գրանցումը, այս մասին հայտնում է gianlucadimarzio-ն։

28-ամյա հույնի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»: «Գայլերը» ցանկանում են ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել 36 միլիոն եվրոյով, բայց միլանյան ակումբը ցանկանում է ավելի քիչ վճարել։

Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ ապագայի վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել։