Single Blog Title

This is a single blog caption

«Միլանը» չի կարողանում ձեռք բերել Միլինկովիչ-Սավիչին

«Միլանի» սպորտային տնօրեն Լեոնարդոն մեկնաբանել է իտալական մամուլում հայտնված տեղեկատվությունն  այն մասին, որ ակումբը հետաքրքրված է «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչով:

«Պայմանավորված ստեղծված ֆինանսական դժվարին իրավիճակով` մենք չենք կարող մեզ թույլ տալ ձեռք բերել Միլինկովիչի պես բարձրակարգ կիսապաշտպանի: Եթե մեզ հաջողվի ինչ-որ կերպ գրավել ֆուտբոլսիտին, ով մեր ակումբին իսկապես օգուտ կբերի, մենք կփորձենք ինչ-որ բան անել: Սակայն չեմ կարծում, որ հիմա դա հնարավոր է: Միլինկովիչ-Սավիչի մասին շատ ակումբներ են երազում, սակայն հիմա մենք չենք կարող մտածել ֆուտբոլիստի մասին, ով այդքան թանկ արժե: 1 տարի առաջ ինձ խնդրել էին ընտրել Ա սերիայից մեկ ֆուտբոլիստի, և ես նրա անունն էի տվել: Նա տաղանդավոր խաղացող է, սակայն մեր ֆինանսական միջոցները մեզ այդ հնարավորությունը չեն ընձեռում»,- Լեոնարդոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: