Single Blog Title

This is a single blog caption

«Միլանը» դիտարկում է Ալեգրիին հետ բերելու տարբերակը

Իտալական ԶԼՄ-ները հայտնում են այն մասին, որ  «Միլանը» դիտարկում է  թիմի նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին հետ բերելու տարբերակը:

«Յուվենտուսի» ներկայիս գլխավոր մարզիչը գլխավորել է «Միլանը» 2010-2014 թվականներին:

Football-Italia-ի փոխանցմամբ,  «Միլանի» ղեկավարությունը  ցանկանում է պաշտոնական անել Մոնտելլային և արդեն  բանակցություններ է սկսել Ալեգրիի հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ Վինչենցո Մոնտելլային կարող են փոխարինել Կառլո Անչելոտտին կամ Անտոնիո Կոնտեն:

Ա սերիայի 8-րդ տուրից հետո «Միլանը» 12 միավորով 10-րդ տեղում է: