Single Blog Title

This is a single blog caption

«Միլանը» որոշում է կայացրել Սեբալյոսի վերաբերյալ

Sportmediaset-ը հայտնում է, որ «Միլանը» վերջնական որոշում է կայացրել «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսի վերաբերյալ:

Իտալական ակումբը որոշել է 2 տարով վարձակալել Սեբալյոսին: Վարձակալության համար «Միլանը» վճարելու է 5-8 մլն եվրո: Դրանից հետո նրանք իրավունք են ունենալու 32-35 մլն եվրոյով գնել ամբողջական տրանսֆերը:

Այս պահին երեք կողմերը ակտիվորեն բանակցում են վերջնական եզրահանգման հասնելու համար: