Մոդրիչը հրաժարվել է տեղափոխվել «Միլան»
Ինչպես հաղորդում է Marca-ն, Մոդրիչը հրաժարվել է տեղափոխվել «Միլան»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միլանյան ակումբի նոր սպորտային տնօրեն Զվոնիմիր Բոբանը ցանկանում է թիմ հրավիրել Լուկա Մոդրիչին:
Հաղորդվում է, որ Մոդրիչը մերժել է «ռոսոներիների» առաջարկը և նախընտրել է կարիերան շարունակել «Ռեալում»: