Single Blog Title

This is a single blog caption

Մոնտելան կշարունակի գլխավորել «Միլանը»

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան կշարունակի գլխավորել թիմը: Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ,  Ա սերիայի 3-րդ տուրի՝ «Լացիոյից» կրած պարտությունից հետո մարզիչը հանդիպել է ակումբի մարզական տնօրեն Մարկո Ֆասսոնեի հետ: Վերջինս հայտնել է, որ ակումբի ղեկավարությունն ամբողջովին վստահում է Մոնտելային:

Հիշեցնենք, որ տրանսֆերային պատուհանի ընթացքում իտալական գրանդը 11 նոր ֆուտբոլիստ էր ձեռք բերել: Ա սերիայի ընթացիկ առաջության մեկնարկային 2 տուրերում թիմը հաղթանակ էր տոնել:

Leave a Reply