Single Blog Title

This is a single blog caption

Մոնտելլա. «Չգիտեմ ինչու ես դրական եմ տրամադրված»

«Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլան մեկնաբանել է Ա Սերիայի 13-րդ տուրում «Նապոլիից» կրած 1-2 հաշվով պարտությունը:

«Ես գոհ եմ խաղից, քանի որ գերազանց բնավորություն ցույց տվեցինք ու մեր գործողությունները նույնպես լավացել են: Երբ վատ ես խաղում ու պարտվում ես, դա տխրեցնում է, իսկ երբ զիջում ես ու ավելիին ես արժանի, դա նույնպես տխրեցնում է, բայց այլ ձևով: Մենք բավականաչափ սուր չէին գործում, բայց «Նապոլիի» համար շատ խնդիրներ ստեցծեցինք:

Շնորհակալ եմ ակումբին ինձ ցույց տված աջակցության համար: Եվ ամբողջ ուժով կփորձեմ փոխել իրավիճակը: Ես իսկապես դրական եմ տրամադրված: Չգիտեմ` ինչու: Զգում եմ, որ արդեն հաղթահարել ենք մրցաշրջանի վատագույն մասը: Առաջվա պես համոզված եմ, որ այս խաղացողները կավելացնեն ու ապագայում լավագույն արդյունքը կտան մեզ» – ասել է մարզիչը Mediaset Premium-ի եթերում: