Single Blog Title

This is a single blog caption

NYT. «Միլանի» նոր սեփականատիրոջ հարստությունը միֆ է

Այս գարնանը ֆուտբոլային աշխարհում ամենաքննարկվող թեմաներից մեկը որոշ ժամանակ «Միլանի» վաճառքն էր չինական ներդրողներին: Նոր սեփականատերերը ոսկե սարեր էին խոստանում, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բավականին շատ տրանսֆերներ իրականացրին՝ ծախսելով կլորիկ գումարներ: Բայց օգոստոսին հայտնի դարձավ, որ ակումբը չի կարողանում կայացած երկու տրանսֆերների գումարը փոխանցել ու հայտավորել ֆուտբոլիստներին: Նրանցից մեկը, ի դեպ, Լեոնարդո Բոնուչչին էր:

The New-York Times պարբերականը լուրջ հետաքննություն է սկսել ու պարզել, որ իրականում «Միլանի» նոր սեփականատիրոջ կարողությունների կայսրությունը միֆ է:

Երբ չինացի գործարար Լի Յոնգհոնգը գնեց «Միլան» ՖԱ-ն, Իտալիայում, ըստ էության, ոչ ոք չէր լսել նրա մասին:

Ըստ էության, Չինաստանում՝ նույնպես:

Պարոն Լիի անունը երբեք չէր եղել Չինաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Հանքարդյունաբերության կայսրությունը, որը նա ներկայացնում էր իտալական ֆուտբոլի պաշտոնյաներին, հազիվ թե հայտնի էր նույնիսկ հանքարդյունաբերության շրջանակում:

Այնուամենայնիվ, թվում էր՝ պարոն Լին ունի ամենակարևորը. փող: Նա ապրիլին 860 միլիոն դոլարով գնեց ակումբը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիից՝ կատարելով Չինաստանում ամենամեծ ֆուտբոլային գործարքը:

Բայց այսօր ֆուտբոլային ակումբը խեղճանում է փողից աստղային ֆուտբոլիստների վրա այդքան ծախսելուց հետո ու նոր ներդրողներ կամ բարձր տոկոսադրույքով վերաֆինանսավորում է փնտրում, որը պարոն Լին վերցրել էր ակումբը գնելու համար: Այդ վարկը գալիս է մեկ տարվա ընթացքում:

Չինական կորպորատիվ գրառումները ցույց են տալիս, որ գոնե թղթի վրա, նրա հանքարդյունաբերական կայսրությունն ուրիշի սեփականությունն է: Վերջին այցելության ժամանակ այդ ընկերության գրասենյակները դատարկ են եղել, իսկ դռան վրա վարձատուի կողմից գրառում վարձը չվճարելու մասին: «Միլան» ՖԱ-ի խոսնակը ասել է, որ պարոն Լիի՝ հանքարդյունաբերական բիզնեսի ղեկավարումը ստուգվել է իրավաբանների ու գործարքում ներգրավված բանկերի կողմից:

Չինական գրառումները նաև մի շարք վեճերի ու տարաձայնությունների առկայություն են ցույց տալիս պարոն Լիի ու չինացի կարգավորողների միջև:

Պարոն Լիի հանքարդյունաբերությունը, ըստ չինական կորպորատիվ գրառումների, նախորդ տարվանից ի վեր պատկանել է չորս տարբեր մարդկանց: Փաստաթղթերը ցույց են տալիս, որ գումար չլինելու պատճառով բիզնեսը երկու անգամ փոխել է սեփականատիրոջը:

Պարոն Լին ու Բեռլուսկոնին դժվար ժամանակ իրագործեցին գործարքը: Պեկինը նախորդ տարվանից սկսած սահմանափակումներ դրեց արտասահմանյան գործարքների վրա:

Ըստ «Միլանի» գլխավոր տնօրեն Մարկո Ֆասսոնեի՝ Լի Յոնգհոնգը ընկերություններ է հիմնել բրիտանական Վիրջինյան կղզիներում ու Լյուքսեմբուրգում ակումբի օրինական սեփականությունը ստանձնելու համար: Նա նաև 354 միլիոն դոլար է վերցրել Elliot Management-ի ներդրողների ֆոնդից, որը պետք է հետ վերադարձնի մինչև 2018 թվականի հոկտեմբերը: Ակումբի խոսնակն այս մասին հրաժարվել է մեկնաբանություն տալ:

Ըստ «Shangahai Securities News»-ի՝ 2004 թվականին պարոն Լիի ընտանեկան բիզնեսը՝ «Guangdong Green River Company»-ն միավորվեց երկու այլ ընկերությունների հետ՝ խաբելով ավելի քան 5000 ներդրողների 68,3 միլիոն դոլարով: Թերթի գրածի համաձայն՝ նրանք ներդրողներին մեծ եկամուտներ են խոստացել:

Լիի հայրն ու եղբայրը դատապարտվել են ազատազրկման, իսկ նա հետաքննվել է, բայց չի մեղադրվել սխալ արարքների համար: Այս մասին ասվում է զեկույցում:

«Միլանն» իր հերթին ասել է, որ այդ միջադեպը ոչ մի կապ չունի պարոն Լիի հետ՝ ավելացնելով, որ «նա իրավիճակի մասին չի իմացել նախքան հետաքննությունը»:

Արտասահմանյան գործարքների վերաբերյալ չինական ընկերությունների մտահոգության ֆոնին Չինաստանում հեղինակավոր անուններով ակումբներ գնելու գործընթացը զգալիորեն կդանդաղի որոշ ժամանակ:

«Եթե արտահանվող ներդրումները պետք է «ազգի ուժեղացման» նպատակը հետապնդեն, նույնիսկ ամենալայն հեռանկարով, Մեծ Բրիտանիայում կամ Իտալիայում թիմ գնելը հազիվ թե արդյունավետ  լինի», – ասել է China First Capital ներդրումային բանկի նախագահ Փիթեր Ֆուրմանը: