Single Blog Title

This is a single blog caption

Որքան է վաստակում Ջեննարո Գատտուզոն

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջեննարո Գատտուզոն Իտալիայի Ա Սերիայի ամենացածր վարձատրվող մարզիչն է: Ռինոն 2017 թվականի մայիսին 2 տարվա պայմանագիր է կնքել «Միլանի» հետ, որտեղ պետք է աշխատեր Մ 19 տարեկանների թիմի գլխավոր մարզչի դերում: Երբ «Միլանի» ղեկավարությունը պաշտոնանկ արեց Վինչենցո Մոնտելլային, վերջինիս տեղը զբաղեցրեց Ջեննարո Գատտուզոն, սակայն նրա պայմանագրի ֆինանսական դրույթները մնացին նույնը:

Ջեննարո Գատտուզոն տարեկան վաստակում է 120 հազար եվրո: Համեմատության համար, «Վերոնայի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Պեկկյայի աշխատավարձը կազմում 250 հազար եվրո: