Single Blog Title

This is a single blog caption

Պաշտոնական. Կալինիչը տեղափոխվեց «Ատլետիկո»

«Ատլետիկոն» ձեռք է բերել «Միլանի» հարձակվող Նիկոլա Կալինիչին: Այս մասին հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է 3 տարով: Ավելի վաղ Sky Sport Italia-ն հաղորդել էր, որ 30-ամյա հարձակվողի տրասնֆերը կարժենա 15 մլն եվրո: Իտալական թիմը համաձայնել է վաճառել Կալինիչին Գոնսալո Իգուիանին գնելուց հետո:

Կալինիչը «Միլանում» հանդես է գալիս 2017 թվականից: Մինչ այդ խորվաթ ֆուտբոլիստը խաղացել է «Ֆիորենտինայում», «Դնեպրում», «Բլեքբերն Ռովերսում», «Շիբենիկում», «Պուլուում» ու «Հայդուկում»:

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը Իտալիայի առաջնությունում 31 խաղ է անցկացրել, խփել 6 գոլ ու դարձել 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: