Single Blog Title

This is a single blog caption

Պաշտոնական. Լոկատելլին հեռացավ «Միլանից»

«Միլանը» պաշտոնական կայքում տեղեկացրել է կիսապաշտպան Մանուել Լոկատելլիի՝ «Սասսուոլո» տեղափոխության մասին: Ակումբը 20-ամյա ֆուտբոլիստին վարձակալել է պարտադիր գնման իրավունքով:

Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ վարձակալությունը «Սասսուոլոյի» համար 2 մլն եվրո կարժենա, իսկ մյուս տարի ակումբը խաղացողին կգնի 10 մլն եվրոյով: Եվս 2 մլն եվրո «Միլանը» կստանա որպես բոնուս:

Նախորդ մրցաշրջանում Լոկատելլին 21 խաղ էր անցկացրել Ա Սերիայում, բայց արդյունավետ գործողություններով աչքի չէր ընկել: Ֆուտբոլիստը «Ատալանտայի» ու «Միլանի» ակադեմիաների սան է: