Single Blog Title

This is a single blog caption

Պաշտոնական. «Միլանը» երկու նոր ֆուտբոլիստ ունի

«Միլանը» պաշտոնապես հայտարարել է «Ջենոայից» Դիեգո Լաքսալտի և «Վիլյառեալից» Սամուել Կաստիլյեխոյի տրանսֆերների մասին: Փոխարենը հակառակ ուղղություններով Ջանլուկա Լապադուլան և Կարլոս Բական տեղափոխվել են համապատասխանաբար «Ջենոա» և «Վիլյառեալ»:

Իտալական ակումբը նաև հայտարարել  է, որ այս գործարքներով ավարտում է ամառային տրանսֆերային արշավը: Այս տրանսֆերների արժեքների մասին պաշտոնական տեղեկություն չկա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «ռոսոներիի» շարքերն էին համալրել Գոնսալո Իգուաինը, Մատիա Կալդարան, Տեմուե Բակայոկոն և Պեպե Ռեյնան: