[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Միլանը» նոր գլխավոր մարզիչ ունի
Իտալական «Միլանը» նոր գլխավոր մարզիչ ունի: Թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Մարկո Ջամպաոլոն, այս մասին հայտնում է «ռոսոներիների» մամուլի ծառայությունը:
51-ամյա մասնագետը երկու տարվա պայմանագիր է կնքել թիմի հետ: Մարզիչը կստանա տարեկան երկու միլիոն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ Սերիա Ա-ի 2018-19 մրցաշրջանում «Միլանը» զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: