Single Blog Title

This is a single blog caption

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մոնտելլան հեռացվեց «Միլանից, հայտնի է նոր մարզիչը

«Միլանը» պաշտոնապես հայտարարեց Վինչենցո Մոնտելլայի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու մասին: Ինչպես հաղորդվում է ակումբի պաշտնական կայքում՝ նրա տեղը կզբաղեցնի Ջեննարո Գատտուզոն, որն աշխատում էր «ռոսսոներիների» երիտասարդական թիմի հետ:

Մոնտելլան իտալական թիմի հետ աշխատում էր 2016 թվականի ամռանից: Այս մրցաշրջանում նրա գլխավորությամբ «Միլանը» Իտալիայի առաջնությունում զբաղեցնւմ է 7-րդ հորիզոնականը անցկացրած 14 խաղերից հետո: 43-ամյա Մոնտելլայի վերջին խաղը «Միլանի» ղեկին դարձավ «Տորինոյի» հետ հանդիպումը (0-0):

Գատտուզոն «Միլանում» խաղացել է 1999-ին 2012 թվականներին: Նա երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, մեկ անգամ հաղթել երկրի Գավաթը և երկու անգամ՝ ազգային Սուպերգավաթը: