Մալդինի. «Օբամեյանգը սիրում է «Միլանը», բայց հիմա նա բավականին թանկ արժի»

Project Info

Project Description

«Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին տպավորված է «ռոսսոներիների» նախկին հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի մարզական աճով: Դորտմունդի «Բորուսիայի» ներկայիս հարձակվողն իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ստորագրեց «Միլանի» հետ 2008 թվականին, հետո մի քանի մրցաշրջան վարձավճարով հանդես եկավ, մինչև որ 2013 թվականին տեղափոխվեց Գերմանիա:

«Օբամեյանգն այնպիսի մակարդակի է հասել, որը ես երբեք չէի սպասում: Դա չէին սպասում «Միլանում»: Այդ ժամանակներում երիտասարդ խաղացողների համար հեշտ չէր, քանի որ թիմը բավականին ուժեղ էր: Այնպես որ, հեռանալու որոշումը ճիշտ էր:

Ես շատ ուրախ եմ նրա համար, վերջերս հանդիպեցի ու ասացի, որ ինձ զարմացրել է: Նա սիրում է «Միլանը», բայց հիմա նա նույնպես բավականին թանկ արժե», – Մալդինիի խոսքերն է մեջբերում Bild-ը: