Single Blog Title

This is a single blog caption

ՊՍԺ-ի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Միլան»

Գերմանիայի հավաքականի և ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրասկլերի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլանը»:

Այն բանից հետո, երբ «Միլանը» հասկացավ, որ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին չի կարող ձեռք բերել ոչ բավարար ֆինանսական միջոցների պատճառով, ակումբի տնօրեն Լեոնարդոն իր ուշադրությունը կենտրոնացրեց ՊՍԺ-ի կիսապաշտպանի վրա: Այս մասին հաղորդում է TMW-ը:

Իտալական աղբյուրը հայտնում է, որ «Միլանը» ցանկանում է վարձակալության առնել Դրասկլերին` հաջորդ մրցաշրջանի ավարտին նրան գնելու պայմանով: