Single Blog Title

This is a single blog caption

Ռոմանյոլի. «Ինձ համար պատիվ է խաղալ Բոնուչչիի հետ»

«Միլանի» երիտասարդ պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին նշել է, որ իր համար մեծ պատիվ է խաղալ Լեոնարդո Բոնուչչիի հետ:

«Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Բոնուչչիի հետ: Նա թոփ ֆուտբոլիստ է: Գատտուզոյի հետ միասին մենք շատ ենք աշխատում պաշտպանողական գործողությունները բարելավելու ուղղությամբ: Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում, երբ ուղևորվենք «Օլիմպիական» մարզադաշտ, պետք է զգոն լինենք ամեն րոպե: Կցանկանայի՞ դառնալ գոլի հեղինակ այդ ստադիոնում, ինչպես Ալեսսանդրո Նեստան: Իհարկե, դա հիանալի կլիներ»,- Ռոմանյոլիի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն: