Single Blog Title

This is a single blog caption

«Սևիլյան» մտադիր է ձեռք բերել «Միլանի» հարձակվողին

«Սևիլյան» հետաքրքրված է «Միլանի» հարձակվող Անդրե Սիլվայի ձեռքբերմամբ: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի տվյլաներով իտալական ակումբը ցանկանում է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստին վաճառել 32 միլիոն եվրոյի դիմաց: Սակայն այդ առաջարկը դուր չի գալիս իսպանական ակումբի ղեկավարությանը. «Սևիլյան» ցանկանում է վարձակալել Սիլվային մեկ մրցաշրջանով` հետագայում գնելու իրավունքով:

Անդրե Սիլվան «Միլանում» է 2017-ից: Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 40 հանդիպման` դառնալով 10 գոլի հեղինակ: