Single Blog Title

This is a single blog caption

Սուսո. «Մեզ համար մեկ է՝ ինչպես է խաղում «Արսենալը»»

«Միլանի» իսպանացի հարձակվող Սուսոն պատմել է Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի «Արսենալի» հետ խաղից ունեցած սպասելիքների մասին:

«Մենք այնքան էլ լավ չխաղացինք «Արսենալի» հետ «Սան-Սիրոյում», բայց մենք ցանկացած դեպքում դեռ հնարավորություններ ունենք: Լավ խաղ է սպասվում, քանի որ մենք կորցնելու բան չունենք և պետք է շարունակենք կատարելագործվել: Մեզ համար մեկ է՝ ինչպես է խաղում «Արսենալը». մենք պետք է կենտրոնանք մեզ վրա:

Եթե մենք գոլ խփենք առաջին խաղակեսում, ապա ավելի լավ կլինի, քանի որ մեզ մոտ միանգամից հնարավորություններ կհայտնվեն: Մենք պետք է դաշտ դուրս գանք առանց հուզմունքի և շտապողականության, որպեսզի առանց մտածելու առաջ չնետվենք: Հակառակ դեպքում շատ խնդիրներ կունենանք ի դեմս «Արսենալի» արագ հակագրոհների:

«Արսենալն» իր լավագույն մրցաշրջանը չի անցկացնում, բայց նրանք հրաշալի խաղացողներ և մարզիչ ունեն: Եթե նրանք կենտրոնացած լինեն, կարող են բարելավել իրենց արդյունքները»,- Սուսոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: