Single Blog Title

This is a single blog caption

Սուսո. «Ուրախ եմ, որ խաղում եմ Մոնտելլայի գլխավորությամբ»

«Միլանի» հարձակվող Սուսոն խոսել է ընթացիկ առաջնությունում թիմի ելույթների մասին.

«Ամեն խաղում փորձում եմ խաղալ ավելի լավ, հնարավոր է չի ստացվում այնպես, ինչպես նախկինում, բայց մենք առաջադիմում ենք

Ես կարող էի հեռանալ, բայց մնացի և չեմ զղջում այդ ամենի համար: Ես երջանիկ եմ «Միլանում» և եթե ցանկանայի հեռանալ թիմից, չէի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ: «Միլանի» պես թիմը պետք է խաղա Չեմպիոնների լիգայում: Ակումբը պայմանագիր է կնքել մի շարք ուժեղ ֆուտբոլիստների հետ և մենք առաջընթաց ենք ապրում: Ես վստահում եմ Մոնտոլլային ու ցանկանում են շնորհակալություն հայտնել իմ խաղով: Նա մեզ համար շատ կարևոր է և ես շատ ուրախ եմ, որ խաղում եմ նրա գլխավորությամբ»,-Սուսոյի խոսքերն է փոխանցում  football-italia.net-ը:

Հիշեցնենք, որ Սուսոն ռոսսոներիների կազմը համալրել է 2015 թվականին: